Բունդեստագում բանաձեւ է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ արծարծվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը20 մայիսի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Գերմանիայի Բունդեստագում բանաձեւ է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ արծարծվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին Երեւանում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, հայտարարել է Հայաստանում եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը: «Բանաձեւում նշվում է Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը եւ ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իրականում բանաձեւը զուտ խորհրդական բնույթ է կրում»,-ասել է Ենգիբարյանը: Նրա խոսքերով, Բունդեստագի բանաձեւում նշվում է, որ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵԽ ընդունած բանաձեւերի շրջանակներում: «Պետք է նշել, որ բանաձեւում կան դրույթներ, որոնց համաձայն Բունդեստագը կառավարությանն առաջարկվում է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵՄ շրջանակներում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ: Դա մեզ համար անընդունելի է: Գերմանիան փոքր երկիր չէ եւ այս բանաձեւը կարող է սկիզբ դնել մի շարք այլ բանաձեւերի»,-հայտարարել է Վ.Ենգիբարյանը: Նրա կարծիքով, Բունդեստագում նման բանաձեւի ընդունման պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն քանի ամիս է, ինչ Հայաստանը դեսպան չունի Գերմանիայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |