ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարսելում կայացած համաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Պոլ Սեզանի համալսարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքը հարավկովկասյան հակամարտությունների քաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով համաժողով:



Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման կոմիտեի /ՖԿՀԿ/ մարսելյան բյուրոյի նախաձեռնությամբ:



Համաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, ԱԺ պատգամավոր Սիլվի Անդրիոն, ՖԿՀԿ նախագահ Պասկալ Շամասյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:



Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության ակունքներին ու սկզբնապատճառներին: Միաժամանակ նա նշեց հակամարտությունը ուժի միջոցով լուծելու անհնարինությունը եւ ընդգծեց ադրբեջանա-ղարաբաղյան եւ համանման այլ հակամարտությունների կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի դերի կարեւորությունը:



Մշտական ներկայացուցիչը նշեց, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատման գրավականն է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---