Արմավիրում բացվելու է ՌԴ Յարոսլավլի մարզի ներկայացուցչություն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավի մարզի նահանգապետ Սերգեյ Վակրուխովին: Հանդիպման ընթացքում նահանգապետը նշել է երկու երկրների տարածքային վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը: Նա ողջունել է նահանգապետ Վախրուկովի` Հայաստանի եւ Յարոսլավլի մարզի միջեւ գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը եւ անհրաժեշտ համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը` հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում: Յարոսլավլի մարզի նահանգապետը նշել է, որ Յարոսլավլը եւ Արմավիրն ակտիվորեն համագործակցում են, եւ ունեն այն ընդլայնելու մեծ հնարավորություններ ու հսկայական ներուժ: Այդ իսկ նպատակով առաջիկայում երկու մարզերում կբացվեն ներկայացուցչություններ, որոնք կդառնան միմյանց միջեւ տեղեկատվության փոխանակման, համագործակցության ուղղությունների հստակեցման գործուն միջոց:Սերգեյ Վախրուկովը նաեւ ասել է, որ Յարոսլավլի հայկական համայնքը մեծ հեղինակություն է վայելում եւ բազմաթիվ հայ գործարարներ լուրջ ծրագրեր են իրականացնում մարզում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի կառավարության միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---