Համաներման մասին հայտարարությունը կարող էր մեղմացնել հասարակության մեջ առկա լարվածությունը

PanARMENIAN.Net - «Մայիսի 31-ից հետո մենք իրական հնարավորություն կունենանք անցնելու Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Սկսելու հենց իրական վերափոխումները, այլ ոչ թե իմիտացնել դրանք, ինչը տեղի էր ունենում մինչեւ հիմա»,- հայտնել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր կայացած մամլո ասուլիսին:



Նրա խոսքով, առաջին իրական քայլերից մեկն այդ ուղղությամբ կարող էր դառնալ 2008-ի մարտի 1-ի դեպքերի դատական գործի ավարտն ու համաներման հայտարարումը: «Ես հուսով եմ, որ նախագահ Սարգսյանը շուտով հանդես կգա համաներման մասին հայտարարությամբ, որից հետո հարցը կքննարկվի Հայաստանի Ազգային ժողովում»,- հայտնել է Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ անգամ համաներման մասին հայտարարությունը կարող էր որոշ չափով մեղմացնել հասարակության մեջ առկա լարվածությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---