Բաքուն «մտահոգված է» տարածաշրջանի էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի նախագծին Հայաստանի մասնակցությամբ29 մայիսի 2009 - 22:43 AMT PanARMENIAN.Net - «Ազերէներժի» ԲԸ փոխնախագահ Մարլեն Ասկերովը հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվեցին էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի նախագծի սխեմայի մասին, բայց Ադրբեջանի մոտ «նկատողություններ են ծագել այդ աշխատանքի հանդեպ»:«Նրանք (ՌԴ եւ Իրանը` հեղ.) հաշվարկային սխեմայի մեջ ներառել են Հայաստանը: Սակայն, ստորագրելով բնապահպանության ճանապարհային քարտեզը, մենք պարտավորվեցինք մեր տարածքով էկոլոգիապես ոչ մաքուր մթերք չթողնել: Հայկական ԱԷԿ-ը Հայաստանում հիմնական էլեկտրաէներգիայի արտադրողն է, նախագծվել է 70-ականների վերջին - 80-ականների սկզբին եւ կառուցվել 80-ական թթ.: Այդ ժամանակ նախագծման համար նորման 8-բալ սեյսմակայունությունն էր, իսկ այսօր այդ մակարակը բարձրացվել է մինչեւ 9 բալ: Այդպիսով, Հայկական ԱԷԿ-ը չի համապատասխանում սեյսմականության հաշվարկի վերաբերյալ բնապահպանության պահանջներին: Նա պոտենցիալ կերպով էկոլոգիապես վտանգավոր է Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի համար: Մենք առաջարկում ենք Հայաստանը չընդգրկել նախագծի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել այդ ԱԷԿ շուրջ աշխատանքը»,- ասել է Մ.Ասկերովը: Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգոհամակարգերի միավորման մասին հարցը քննարկվում է 2002-ից, հաղորդում է abc.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |