Բաքուն կարող է համաձայնվել տեղադրել իր տարածքում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերը30 մայիսի 2009 - 15:29 AMT PanARMENIAN.Net - «Վեճը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ վաղուց է ընթանում, դեռեւս Վլադիմիր Պուտինի Մյունխենում ունեցած ելույթից հետո, որտեղ նա խիստ քննադատեց Վաշինգտոնի` Լեհաստանում եւ Չեխիայում իր ՀՀՊ համակարգերը տեղակայելու ծրագրերը: Ուստի նրանք շատ են ցանկանում, որ այդ հրթիռներն ու ՀՀՊ-ները տեղակայվեն Ադրբեջանում, քան թե ՌԴ եվրոպական մասի անմիջական հարեւանությամբ»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Լոնդոնում ՌԴ դիվանագետ Ալեքսանդր Ստերնիկի հայտարարություններն այն մասին, թե եթե ամերիկացիներն իրոք այդքան վախենում են Իրանից, ապա կարող են տեղակայել իրենց հրթիռները եւ ՀՀՊ-ները Իրանին սահմանակից Ադրբեջանում: Ըստ Գուլուզադեի, ԱՄՆ-ն չի գնա Ադրբեջանում իր հրթիռների ու ՀՀՊ-ների տեղակայմանը: «Նրանց համար Ռուսաստանն իրոք վտանգ է ներկայացնում եւ նրանք շատ են ցանկանում վերահսկել այն: Սակայն Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեն ՀՀՊ եւ հրթիռներ տեղակայել Ադրբեջանում, ապա առանց Բաքվի մասնակցության այդ հարցերը չեն լուծվի: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նման համաձայնության գնալուց առաջ, նախ պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան: Սակայն մենք պետք է կշռադատենք Վաշինգտոնի ու Մոսկվայի նման առաջարկության բոլոր առավելություններն ու թերությունները: Հաշվի առնելով Թեհրանի ագրեսիվ վարքը տարածաշրջանում, կարծում եմ, որ Բաքուն կարող էր համաձայնվել այս առաջարկին: Սակայն կրկնում են, առանց Ադրբեջանի ղեկավարության համաձայնության, ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն իրավունք չունեն մեր անունից նման հայտարարություններ անել: Ես գտնում եմ, որ ռուս դիվանագետը նման հայտարարություններ անելուց առաջ պետք է հստակեցներ, իսկ ցանկանում է արդյոք Ադրբեջանն ամերիկյան հրթիռներ ու ՀՀՊ-ներ տեղակայել իր տարածքում»,-հայտարարել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |