The Wall Street Journal. Ջորջ Ավագյանը ջազի մեծերի պրոդյուսերն է

PanARMENIAN.Net - Ջորջ Ավագյանը վերջին 70 տարում այնքան է արել ջազի համար, որքան չի արել որեւէ մեկը: Այդ մասին է գրում The Wall Street Journal-ը «Ջազի մեծերի պրոդյուսերը» իր հոդվածում: «Ավագյանը, որը մարտին նշեց իր 90-ամյակը, անշուշտ, չի հայտնաբերել «ջազ ալբոմ» հասկացությունը, սակայն 1939 եւ 1940թթ. հենց նա է սկսել ալբոմների թողարկումը: Նա է թողարկել Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլլինգթոնի, Մայլս Դեւիսի, Դեյվ Բրուբեկի եւ ջազի մյուս հսկաների ալբոմները: Նա է գլխավորել ջազի կրկնակի թողարկումների առաջին ծրագիրը: Ծնվելով Հայոց ցեղասպանությունից հետո, Ջ.Ավագյանը Նյու Յորք մեկնեց 1923թ. Casa Loma Orchestra-ն առաջին ջազային խումբն էր, որի ձայնագրությունը նա լսեց 14 տարեկան հասակում 1933թ.: Իսկ «կենդանի» տեսած ջազի առաջին աստղը Լաքի Միլինդերն էր եւ դա տեղի ունեցավ Մանհեթենում, որտեղ մեծացել էր Ավագյանը: Նա սիրեց ջազը, լսելով Ֆաթս Ուոլլերին, Լուի Արմսթրոնգին, Դյուկ Էլինգթոնին եւ այլոց: 1936թ. լինելով Horace Mann School-ի աշակերտը, նա կարողացավ հարցազրույց վերցնել հայտնի Բեննի Գուդմենից դպրոցական թերթի համար: Իսկ 1962թ. Ավագյանը ուղեկցում էր Գուդմենին Ռուսաստանով նրա շրջագայության ժամանակ:



Ջ.Ավագյանն արժանացել է Downbeat ջազային ամսագրի եւ Grammy-ի մրցանակների, իսկ 1998թ. այցելեց Երեւան` գալով առաջին միջազգային ջազ փառատոնին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---