Անկախ նրանից, թե ով կդառնա Իրանի նախագահ, Բաքվի հետ հարաբերությունները չեն ջերմանա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում քաղաքական էմիգրացիայում գտնվող Հարավային Ադրբեջանի Ազգային զարթոնքի շարժման առաջնորդ, Մահմուդալի Չեհրանղալին գտնում է, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ոչ մի փոփոխություն չի լինի, Իրանի իշխող գաղափարախոսությունն ոչ մի փոփոխություն չի կրի:



«Իրանում ընտրություններն ու նախագահությունը յուրատեսակ մի շոու են: Բոլոր այդ բարեփոխիչներն ու պահպանողականները կառավարական ճամբարին են հարում: Օրինակ, չափավոր հոգեւորականության ներկայացուցիչ Մեհդի Քյարուբին, նախկին վարչապետ Միրհուսեյն Մուսավին եւ այժմյան նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ըստ էության այնքան էլ չեն տարբերվում միմյանցից»,-հայտարարել է Չեհրանղալին Day.az-ին տված հարցազրույցում:



Նա նաեւ գտնում է, որ անկախ նրանից, թե ով կդառնա Իրանի նախագահ, այդ երկրի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ չի ջերմանա: Հայաստանն ու հայերն են Իրանի ռազմավարական գործընկերը: Ադրբեջանի հանդեպ Իրանի վերաբերմունքը փոփոխություն չի կրի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---