Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան» խորհրդաժողովը 2 հունիսի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-4-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա` Մշակութային ու քաղաքական մարտահրավերներ» խորհրդաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել խորհրդաժողովի կազմկոմիտեում, միջոցառման նպատակն է առավել հավասարակշռված ու ամբողջական պատկերացում ստեղծել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին` ներկայացնելով ռազմավարական առումով այդ կարեւոր տարածաշրջանների պատմական, մշակութային, սոցիալական ու քաղաքական հեռանկարները: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Հիմնական զեկուցողները կլինեն Վիգեն Չիտեչյանը, Ջոն Կոլարուսոն, Մոշե Համմերը, Աշիրբեկ Մումինովն ու այլոք: Խորհրդաժողովի կազմակերպիչն է Արեւելայն Եվրոպայի ուսումնասիրման կենտրոնն ու Բիրմինհեմի համալսարանի քաղաքական գիտությունների դեպարտամենտը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |