Բաքվի քարոզչությունը կեղծ կարծրատիպեր է ստեղծում եւ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը 2 հունիսի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի` վերջերս լույս տեսած «Լեռնային Ղարաբաղ.փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի քննարկումը: Քննարկումներին մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, փորձագետներ, արտաքին գերատեսչության աշխատակիցներ: Լրագրող եւ գրող, Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ Մաքսիմ Հովհաննիսյանը ներկայացրեց գիրքը եւ նշեց Արսեն Մելիք-Շահնազարովի աշխատանքի կարեւորությունը ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարը փաստերով հիմնավորված ներկայացնելու տեսանկյունից` Ադրբեջանի կողմից պարտադրված տեղեկատվական-քարոզչական պատերազմի համատեքստում:Իր հերթին գրքի հեղինակն ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչությունը կեղծ կարծրատիպեր է ստեղծում եւ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միջազգային հանրությանը հասցնել հակամարտության իրական պատկերը: Առաջարկվեց գիրքը թարգմանել անգլերեն եւ այլ լեզուներով: ԼՂՀ արտաքին գերատեսչությունը պատրաստակամություն հայտնեց օժանդակել գրքի թարգմանությանն ու տարածմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |