Հայաստանի եւ Էստոնիայի ԱԳՆ-ների առաջին խորհրդակցությունն աշնանը տեղի կունենա Երեւանում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումն Էստոնիայի հետ, մասնավորապես, եվրակառույցների հետ համագործակցության գործում: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, կարեւոր է զարգացնել հարաբերություններն Երեւանի ու Տալլինի միջեւ բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջն Երեւանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծմանն աջակցելու համար: «Մենք մտադիր ենք զարգացնել համագործակցությունն ինչպես եվրոպական հարեւանության, այնպես էլ «Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում»,-ասել է Նալբանդյանը:



Իր հերթին Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ փոխշահավետ հիմքի վրա եւ հենց այդ նպատակին է ծառայում այսօր բացվող հայ-էստոնական գործարար համաժողովը: Ըստ Ուրմաս Պաետի, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-էստոնական քաղաքական խորհրդակցությունների մասին: Նման խորհրդակցություններ տեղի կունենան արդեն այս տարվա աշնանը Երեւանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---