Թուրքիան ակնհայտ կամ սքողված կերպով շարունակում է նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան շարունակում է ակնհայտ կամ սքողված կերպով նախապայմաններ դնել Հայաստանի առջեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 11-ին հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ֆւոտբոլային դիվանագիտության մեկնարկից ի վեր հայ-թուրքական բանակցությունները հասել են որոշակի հանգրվանի, եւ այսօր Թուրքիան լրջորեն մտահոգված է հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարով: Կար մի պահ, երբ բոլորին թվում էր, որ թուրքական կողմը հրաժարվել է նախապայմաններից, սակայն պետք է նշել, որ այդ նախապայմանները դեռեւս մնում են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում»,-ասել է թուրքագետը:



Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը նախապայման կմնա այնքան ժամանակ, որքան Թուրքիան հանդես կգա Բաքվի «մեծ եղբոր» դերում: «Ղարաբաղյան հակամարտությունից եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից բացի, որպես նախապայման, Անկարան պահանջում է Հայաստանից ճանաչել Կարսի պայմանագիրը: Այդ նախապայմանն, ըստ իս, առաջնայիններից մեկն է Թուրքիայի պահանջների ցուցակում: Ընդհանրապես, ամենացավոտ հարցը թուրքական հանրության համար տարածքային հարցն է: Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, սակայն այդ պայմանագրի որոշ դրույթներ նա ինքն է խախտել»,-ասել է Ռ.Մելքոնյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---