Ռուբեն Մելքոնյան. Թուրքական մամուլը տուրք է տալիս օսմանյան կարոտախտին

PanARMENIAN.Net - Լուսաբանելով հայ-թուրքական հարաբերությունները` թուրքական ԶԼՄ-ները բաց համագործակցում են երկրի ղեկավարության հետ: Այդ մասին Երեւանում հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մանասյանը: Թուրքական մամուլը լի է նյութերով, որոնցով թուրք լրագրողները ձգտում են ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում են իրենց սոցիալ-կենցաղային հարցերը, քան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- ընդգծել է թուրքագետը:



Նրա խոսքերով, թուրքական մամուլի ցանկացած նյութում կարելի է հանդիպել աղավաղված փաստերի: «Նպատակը, որին հետապնդում է թուրքական մամուլը, մեկն է. ստեղծել մեծ եւ բարի թուրք իշխողի կերպար, եւ դրա հետ մեկտեղ ցույց տալ խեղճ, կենցաղային խնդիրներով ծանրաբեռնված հային: Այսպիսով, տուրք է տրվում օսմանյան կարոտախտին»,- հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը, ավելացնելով, որ հայկական ԶԼՄ-ների հետ համեմատած, թուրքական ԶԼՄ-ներում գոյություն ունի հստակ եւ ուղորդված գաղափարախոսություն հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---