Նավթի եւ գազի ծովային պաշարներն ուսումնասիրելու կիպրոսցի հույների մտադրությունը վտանգավոր մտահաղացում է

PanARMENIAN.Net - Թուրքիան նավթի եւ գազի ծովային պաշարներն ուսումնասիրելու կիպրոսցի հույների մտադրությունը վտանգավոր մտահաղացում է համարում, որը կարող է լարվածություն առաջացնել կղզում եւ խոչընդոտել բանակցային գործընթացին: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ցանկացած միջոցով պաշտպանել Կիպրոսի թուրք բնակչության իրավունքները` կիպրոսցիներին նախազգուշացնելով չդիմել միակողմանի քայլերը: Օզուգերգինի խոսքերով, Թուրքիան ավելորդ լարվածություն չի ցանկանում, սակայն լի է վճռականությամբ պաշտպանելու իր շահերը, հաղորդում է tusishny.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---