Ամերիկացի կոնգրեսականն անհանգստություն է հայտնում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպայի հարցերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Գաս Բիլիրակիսը անհանգստություն է հայտնել այն հարցով, որ Թուրքիայում շարունակում են Հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՔՕ 301-րդ հոդվածից ելնելով հետապնդել լրագրողներին եւ մտավորականության ներկայացուցիչներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարից (ԱՀՀ): Լսումների ժամանակ հանրապետական Բիլիրակիսը հարցրել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, թե Վաշինգտոնն ինչպիսի քայլեր կձեռնարկի Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատությունն ապահովելու համար: «Բարակ Օբամայի վարչակազմն ամեն տեղ եւ միշտ խոսքի, մամուլի ազատության եւ ազատ հասարակության պաշտպանն է: Անցյալ տարի Թուրքիան որոշակի քայլեր ձեռնարկեց ՔՕ 301-րդ հոդվածը վերանայելու ուղղությամբ: Արդյունքում քաղաքական դրդապատճառներով հետաքննություն սկսելու համար թույլտվություն ստանալն ավելի դժվար է դարձել, եւ դա կարեւոր քայլ է»,- պատասխանել է Ֆիլիպ Գորդոնը` ավելացնելով, որ Թուրքիայի համար ավելի լավ կլինի շարունակել այդ ճանապարհը: ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի խոսքով, Վաշինգտոնն այդ հարցերի շուրջ մշտապես բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ:



«ԱՀՀ երախտապարտ է կոնգրեսական Բիլիրակիսին այն բանի համար, որ նա պաշտպանում է ճշմարտությունը: Լինի դա Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, բարձր վճարվող լոբբիստները, որոնք ջանքեր են գործադրում Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ, Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավը»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---