Իրանի ընտրությունները երեւան հանեցին երկրում առկա տարաձայնությունները

PanARMENIAN.Net - Իրանում հետընտրական այս լարվածությունը վերջին երեսուն տարվա ամենալուրջ մարտահրավերն է երկրի իշխանություններին: Լարվածության ներկայիս ալիքը հիմնականում ուղղված է իշխող վերնախավի դեմ: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում «Ճգնաժամն Իրանում. դասեր Հայաստանի համար» թեմայով կլոր սեղանի շրջանակներում, հայտարարել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:



Զուգահեռներ անցկացնելով Իրանում ծավալվող իրադարձությունների եւ Հայաստանում անցյալ տարվա մարտի 1-ի հետընտրական դեպքերի միջեւ` հայ փորձագետը նշեց, որ երկու դեպքում էլ ցուցարարների մահվան հանգեցրին ոստիկանության ու անվտանգության մարմինների կողմից կիրառված ուժի անհամաչափությունը եւ ցուցարարների հանդեպ բռնությունների գործադրումը: «Հայաստանի պարագայում 2008-ի մարտյան ճգնաժամը թերեւս մնում է չլուծված, որովհետեւ իշխանությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել ամբողջովին եւ արդարացի կերպով հետաքննել ողբերգության պատճառները եւ 10 զոհերի մահվան հանգամանքները»,- ավելացրել է Ռիչարդ Գիրագոսյանը:



Նրա խոսքերով, Իրանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ«երկրի ներսում տիրող լուրջ հակասություններն արագորեն կարող են վերածվել անկայուն եւ պայթյունավտանգ իրավիճակի»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---