Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կողմերին արտաքուստ բաղադրատոմսեր փաթաթելու դեմ

PanARMENIAN.Net - Իտալիայում G8 արտգործնախարարների մակարդակով գագաթաժողովի նախաշեմին, որի շրջանակներում համաշխարհային գերտերությունները քննարկելու են միջազգային հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պաշտոնական Մոսկվան Արեւմուտքին ազդանշան է տվել` չխառնվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կողմերին արտաքուստ բաղադրատոմսեր փաթաթելու դեմ: Մենք պատրաստ ենք օժանդակել հակամարտության կարգավորման այն տարբերակը, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:



Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան ընդհանուր առմամբ համաձայնեցրել են 21-ամյա հակամարտության լուծման հիմնական մոտեցումները, հաղորդում է eurasia.net-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---