Դմիտրի Մեդվեդեւ. Ղարաբաղյան հակամարտությունը բավական արագ կարող է լուծվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բավական մոտ պատմական հեռանկարում, եւ Ռուսաստանն ամեն ինչ կանի դրա համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքում:



Մեդվեդեւը նշել է, որ այդպիսի հակամարտությունները կարող են կարգավորվել ամուր պայմանագրային-իրավական եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա:



«Ամենագլխավորն այն չէ, որ սկզբունքները գոյություն ունեն, դրանք ոչ ոք չի հերքում, այլ այն է, որ կողմերը պատրաստ են դիտարկել բոլոր հարցերը հենց այդ ոգով եւ կարգավորել հակամարտությունը բազային սկզբունքների հիման վրա»,- ասել է նա: Հենց դա, Մեդվեդեւի կարծիքով, հույս է տալիս, որ բարդ եւ երկար հակամարտությունը լուծված լինելու հնարավորություն ունի:



«Վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, ցույց է տվել, որ բանակցության մասնակիցները, ես նկատի ունեմ Ադրբեջանին եւ Հայաստանին, պատրաստ են նրան, որ աստիճանաբար հաղթահարեն առանձին հարցերի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունները եւ շարժվեն առաջ»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է Նովոստի-Ադրբեջանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---