Սահակաշվիլին շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության կարեւոր գործոն30 հունիսի 2009 - 23:36 AMT PanARMENIAN.Net - «Սահակաշվիլու պարգեւատրման վերաբերյալ բացասական գնահատականներն ինձ ավելի շուտ զգացմունքային են թվում», - հայտարարել է քաղաքականագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը ` մեկնաբանելով Հայաստանում Վրաստանի նախագահին Պատվո շքանշանով պարգեւատրելու առնչությամբ որոշ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները: «Ավանդականի խորհրդանշանները որոշակի դեր են խաղում քաղաքականությունում, եւ հարկ է ընդունել, որ Վրաստանի առաջնորդին Պատվո շքանշանի հանձնման պահն այնքան էլ հաջող չէր ընտրվել: Իմիջիայլոց, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում շատ-շատերը բացասաբար են վերաբերվել այդ պատմությանը: Դրա հետ մեկտեղ, ես չէի գերագնահատի այդ խորհրդանշանակ գործողության նշանակությունը` հաշվի առնելով Հայաստանի բարդ իրավիճակը, որը, նշենք, էլ ավելի է բարդացել 2006 թվականից հետո, երբ Մոսկվան ընդառաջեց Սահակաշվիլուն եւ իր ռազմակայանը դուրս բերեց Ախալքալակից` չնայած տեղի հայ բնակչության բողոքներին: Սահակաշվիլին, ինչպես էլ որ նրան ընդունեն, շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության կարեւոր գործոն, նա հաղթել է երկրի ներսում իր հակառակորդներին, շարունակում է օգտվել Արեւմուտքի միանշանակ աջակցությունից եւ վերազինում է իր բանակը: Գլխավոր շտաբի պետ Ն. Մակարովի գնահատմամբ, բանակն այժմ պատերազմին ավելի կավ է նախապատրաստված, քան 2008 թվականի օգոստոսին: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի գծով միջազգային ճգնաժամային խմբի վերջերս արված հայտարարությունն առավել նման է վերջնագրի, եւ Ռուսաստանին արդեն այսօր հարկ է հստակ պատկերացնել, թե ով կլինի նրա քաղաքական-դիվանագիտական դաշնակիցը, եթե Կովկասում ակտիվ մարտական գործողությունները վերսկսվեն», -նշել է Արեշեւը, գրում է ՏՎԿ Analitika.at.ua -ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |