Վրաստանի իշխանությունները կրկին ապացուցեցին, որ Չախալյանի գործը քաղաքական պատվեր է

PanARMENIAN.Net - Վրաստանի քրեական օրենսգրքում փոփոխություներ են կատարվում, թույլ չտալու համար, որպեսզի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արաբյանը գրանցվի որպես Վահագն Չախալյանի դատապաշտպան: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության հաղորդագրության մեջ:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, քրեական-դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը ժամանակագրական առումով համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ, ինչը չի կարող պատահականություն լինել: Փաստորեն, նշված քայլով վրացական իշխանությունները հիմք են ստեղծել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշման դեմ հայցը առանց բավարարման թողնելու համար, այն հիմնավորմամբ, որ տեղի է ունեցել օրենքի փոփոխություն:



«Վահագն Չախալյանի իրավունքների խախտումը պետության բարձրագույն օրենսդիր օղակի գործադրման միջոցով ,օրինականացնելու այս գործողությամբ վրացական իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ ընթացող դատավարությունը շինծու մեղադրանքների վրա հիմնված քաղաքական պատվեր է, որն ավարտին հասցնելու համար նրանք ոչ միայն պատրաստ են ոտնահարել արդար եւ անկողմնակալ դատավարության հիմնարար իրավունքը, այլ նաեւ իրենց հայեցողությամբ վերաձեւել իրենց երկրի օրենսդրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Հիմնվելով վերոնշյալի վրա, «Երկիր» միությունը կրկին կոչ է անում Վրաստանի օմբուդսմենին, միջազգային կառույցներին ու իրավապահ մարմիններին, քաղբանտարկյալ ճանաչել Չախալյանին, համապատասխան գնահատական տալ նրա իրավունքների խախտմանը, ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների հանդեպ` ապահովելու համար Չախալյանի արդար ու անկողմնակալ դատավարության իրավունքն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Ապրիլի 6-4 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի ունեցավ Չախալյանի գործով եզրափակիչ դատալսումը:



Դատարանը մեղավոր ճանաչեց Չախալյանին մեղադրանքի բոլոր կետերով, դատապարտելով ջավախահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման, չփոխարինելով ժամկետի մի մասը տուգանքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---