Հայաստանն ու Ֆրանսիան պետք է ընդլայնեն ապակենտրոնացված համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Դրոմ շրջանի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ, սենատոր Բերնար Պիրասին:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըշնորհակալություն հայտնեցքաղաքապետՊիրասի ջանքերի համար, որոնցշնորհիվքույրքաղաքներ դարձած Բուրգ-լե-Վալանս եւ Թալին քաղաքները ակտիվ փոխգործակցում են տարբեր բնագավառներում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնումն ու խորացումը:



Իր հերթին Բերնար Պիրեսը բարձրգնահատեց հայ-ֆրանսիական հարաբերությունները եւ կարեւորեց ֆրանսահայերի մասնակցությունը իր կողմից ղեկավարվող քաղաքի կյանքում:



Զրուցակիցներն անդրադարձաննաեւ ՖրանսիայիՍենատի Ֆրանսիա-Հայաստան խմբակցության շրջանակներում իրականացվողաշխատանքներին:



Այդ առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց սենատոր Պիրասի անձնական ներդրումը միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---