Հասարակական երկխոսությունը գործում է անկախ այս կամ այն քաղաքական ձեւաչափից

PanARMENIAN.Net - «Վերջին ժամամակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու վերաբերյալ լրագրողների զանազան հոդվածների, ինչպես նաեւ Հասարակական Խաղաղապահական Ֆորումի առնչությամբ զանազան քննարկումների կապակցությամբ, որոնց գլխավոր կազմակերպիչն ու միջնորդը International Alert-ն է, ցանկանում եմ պարզություն մտցնել եւ բոլոր շահագրգռված կողմերին լիարժեք տեղեկատվություն տրամադրել այդ նախաձեռնության եւ այն սկզբունքների մասին, որոնց վրա կառուցված է այդ երկխոսության հրապարակը»,- ասվում է Եվրասիայի հարցերով ծրագրերի նախագծերի, International Alert տնօրեն Դեսիսլավա Ռուսանովայի նամակում, որը ստացվել է PanARMENIAN.Net



Ռուսանովայի խոսքով, Հասարակական խաղաղապահական ֆորումն անցկացվում է հասարակական երկխոսության շրջանակներում, որը գործում է անկախ այս կամ այն քաղաքական ձեւաչափից կամ գործընթացից: «Այդ հասարակական երկխոսությունը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության որեւէ քաղաքական մատուցման հետ եւ չի ենթադրում հակամարտության այս կամ այն քաղաքական լուծումը: Քաղաքական բանակցությունների եւ քննարկումների ժամանակ հակամարտության զանազան կողմերի առաջադրած սկզբունքները բնորոշում են քաղաքական երկխոսության օրակարգը: Դրանք այն սկզբունքները չեն, որոնք բնորոշում են հասարակական երկխոսության ձեւաչափը եւ օրակարգը, որպիսին հանդիսանում է Հասարակական խաղաղապահական ֆորումը: Այդ պլատֆորմի միակ հիմնարար սկզբունքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար բոլոր գոյություն ունեցող հնարավորություներն օգտագործելու անհրաժեշտության գիտակցումն է: Իսկ այդ պլատֆորմի հիմնական նպատակներից մեկը հակամարտության խաղաղ լուծման եւ վերափոխման համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Հասարակական խաղաղապահական ֆորումի շրջանակներում անցկացվող երկխոսությունը ոչ միջպետական, ոչ միջհամայնքային, ոչ միջէթնիկական կամ միջկրոնական երկխոսություն է: Այդ երկխոսության նախաձեռնության բոլոր մասնակիցները մասնակցում են իրենց անձնական որակով` չներկայացնելով այս կամ այն քաղաքական խմբերը, կառույցները, կազմակերպությունները, համայնքները կամ երկրները: Մասնակիցները միայն անհատական պարտականություններ եւ պատասխանատվություն են կրում: Նրանց միավորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ճանապարհներ գտնելու, ինչպես նաեւ տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծման եւ հակամարտության բարեփոխման համար որպես պայման հասարակությունների միջեւ վստահության ավելացման նպատակով աշխատելու ցանկությունը: Եւ, որպես կանոն, մասնակիցները Բարի Կամքի կառուցողական երկխոսության կողմնակից են: Բոլոր մասնակիցները, որոնք հրավեր են ստանում մասնակցելու Հասարակական խաղաղապահական ֆորումին, միշտ լավ տեղեկացված են լինում Ֆորումի ձեւաչափի եւ սկզբունքների մասին: Ֆորումին մասնակցելու հրավեր ստանալով` նրանք դրանով իսկ պարտավորություն են ստանում պահպանելու վերը նշված սկզբունքները: Եւ վերջին, բայց ոչ պակաս կարեւոր սկզբունքը, որին երկխոսության պլատֆորմի մասնակիցներն ու միջնորդները միտ հավատարիմ են մնում` գործընթացի քաղաքականացման անթույլատրելիությունը»,- ընդգծել է Ռուսանովան:



Դրա հետ մեկտեղ այն դիմում է բոլոր շահագրգռված կողմերին` հակամարտության խաղաղ լուծման համար պայմանների ստեղծման գործում ուշադրություն դարձնել այդ կարեւոր սկզբունքներին: «Նախաձեռնությունը, որը միշտ պահպանել է հասարակական երկխոսության գործընթացների առավելագույնս ոչ քաղաքականացված լինելու ձեւաչափը, քաղաքականացնելու ցանկությունը կառուցողական չէ եւ աշխատում է նրանց շահերի դեմ, ովքեր ջանում են որոնել ցավոտ խնդիրների քննարկման ճանապարհները: Ես հավատում եմ, որ հասարակություններում դեռեւս շատ մարդիկ կան, ովքեր կիսում են այդ շահերը եւ ովքեր անկեղծ ցանկություն ունեն կառուցելու ըմբռնման եւ վստահության այն կամուրջները, որոնք հատկապես անհրաժեշտ են տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար:

Այսօր տարածաշրջանում, ցավոք, նման հարաբերությունների կառուցման համար շատ հնարավորություններ չկան: Հասարակական խաղաղապահական ֆորումը կառուցողական հասարակական երկխոսության համար չեզոք եւ ոչ քաղաքական միջավայր ստեղծելու այդ փորձերից մեկն է: Նման երկխոսությունը չափազանց անհրաժեշտ է, եւ ես դիմում եմ բոլորին, ովքեր իրենց հասարակությունների բարեգործության եւ Հարավային Կովկասի խաղաղ ապագայի կողմից են, չավիրել դեռեւս շատ փխրուն քայլերը, որոնց միջոցով կառուցվում է ճանապարհը դեպի այդ ապագան»,- ասվում է International Alert նախագծերի տնօրենի նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---