Թուրքիայի ՊՆ ֆրանսիական AXA ընկերությանն արգելել է մասնակցել որեւէ մրցույթների

PanARMENIAN.Net - Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը ֆրանսիական AXA ընկերությանն արգելել է մասնակցել որեւէ մրցույթների, որոնք կհայտարարվեն նախարարության կողմից մինչեւ 2010թ. հունվարի 1-ը: Ինչպես գրում է թուրքական Aksam թերթը, իր որոշումը նախարարությունը հիմնավորում է նրանով, որ ֆրանսիական ընկերությունը 1995թ.-ից սկսել է ըստ ապահովագրական վկայագրերի վճարել Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հարազատներին:



AXA-ի ներկայացուցչի խոսքով, ընկերության վրա դրված արգելքի վերաբերյալ դատավարությունը դեռեւս չի ավարտվել: «Մենք դեռեւս վերջնական վճիռ չենք ստացել»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---