Freedom House. Հայաստանը «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով» երկիր է 5 հուլիսի 2009 - 02:14 AMT PanARMENIAN.Net - 2008թ. Կենտրոնական Եվրոպայում ու Եվրասիայում անկում է գրանցվել ժողովրդավարության ոլորտում: Այդ մասին ասվում է Nations in Transit-ի զեկույցում, որ հրապարակել է Freedom House-ը: ԽՍՀՄ նախկին երկրներում ժողովրդավարության ուսումնասիրման արդյունքում Վրաստանն ու Ուկրաինան ներկայացվել են որպես ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար ռեժիմի միտումներ: Freedom House-ը Հայաստանը եւ Մոլդովան «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով» երկրներ են հայտարարել: Ղրղզստանը, Ռուսաստանը Բելառուսի հետ, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները համարվել են «համախմբված ավտորիտար ռեժիմով» երկրներ: Բացի այդ, Ադրբեջանն առանձնացվել է որպես երկիր, որտեղ առավելագույն անկում է գրանցվել ժողովրդավարության ոլորտում: Freedom House-ը քննադատել է նաեւ միջազգային դիտորդներին, որոնք «դրական հայտարարություններով հանդես եկան 2008թ. կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնք, ըստ զեկույցի, թերություններ ունեին, ինչպես դա եղավ Ադրբեջանում ու Հայաստանում: Բրուքինգի ինստիտուտի եւ Համաշխարհային բանկի հետազոտություններում ներկայացվել է 1998-2008թթ. ժողովրդավարության, կառավարման եւ կոռուպցիայի զարգացումը 212 երկրներում: Ըստ այդ ցուցանիշների, Հայաստանը նահանջ է գրանցել վեց կատեգորիաներում, այդ թվում ընտրությունների անցկացման մեջ: Առաջընթաց է գրանցվել հինգ կատեգորիաներում` քաղաքական կայունություն, արդյունավետ կառավարում, կանոնակարգման որակ, օրենքի գերակայություն եւ պայքար կոռուպցիայի դեմ, գրում է Armenian Reporter-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |