Վաշինգտոնը չի խանգարի Իսրայելին ռմբակոծել Իրանը 6 հուլիսի 2009 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը չի խոչընդոտի Իսրայլեին Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու դեպքում, եթե Երուսաղեմը որոշի, որ դա անհրաժեշտ է: Այդ մասին հաղորդել է Իրաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Ըստ նրա, ԱՄՆ-ն իրավունք չունի պայմաններ թելադրել ոչ մի ինքնիշխան պետության, որը պետք է ինքը որոշի, թե ինչ պետք է անի, իսկ ինչ` ոչ: Նա նաեւ հաղորդել է, որ Վաշինգտոնը իրավունք է վերապահում Իսրայելին հարաբերություններ հաստատել ինչպես Իրանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի հետ, հաղորդում է NEWSru Israel-ը: Այս տարվա ապրիլին Բայդենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ակնկալում Իսրայելի Նեթանյահուի նոր կառավարությունից հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա: Նման կարծիք է հայտնել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը հայտարարել է. «Եթե Իսրայելն այս տարի ինչ-որ գործողություններ ձեռնարկի, ես կզարմանայի: Ես կարծում եմ, որ մենք բավարար ժամանակ ունենք համոզելու համար Թեհրանին հրաժարվել միջուկային զենքից: Չգիտեն, որքան...Հնարավոր է, մեկ, երկու, երեք տարի անց»: Իսրայելի ղեկավարությունում կարծում են, որ Իրանի ռեժիմն ի վիճակի է միջուկային մարտագլխիկ ստեղծել կես կամ մեկ տարում` ռազմական հետախուզության պետ Ամոս Յադլինը հայտարարել էր շուրջ երկու ամիս առաջ, որ Իրանի ռեժիմը գրեթե անհրաժեշտ ամեն ինչ ունի միջուկային զենքի ստեղծման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |