Կովկասը շարունակում է սուր մրցակցության դաշտ մնալ ռուսների ու ամերիկացիների համար

PanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, ՌԴ-ի ու ԱՄՆ նախագահներ Մեդվեդեւի ու Օբամայի այս տարվա ընթացքում արդեն երկրորդ հանդիպումն, Հարավային Կովկասի ճակատագրին վերաբերող մասով, եւս ավարտվեց առանց արդյունքի, գտնում է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, առնվազն մինչ ռուսների ու ամերիկացիների հաջորդ շփումը Կովկասը կմնա սուր մրցակցության դաշտ եւ չի բացառվում, որ ԱՄՆ-ի «լիազոր ներկայացուցիչը» կրկին Թուրքիան կլինի:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Շաքարյանցը հայտարարել է, որ Մեդվեդեւ-Օբամա հանդիպումի շեմին Անկարան լուրջ զիջումներ արեց Ռուսաստանին, «Անվտնագության կովկասյան պլատֆորմի» հենքի վրա բանակցություններ սկսելով Իրանի հետ, այսինքն ձեռնարկեց մի քայլ, որը ակնհայտորեն դուր չէր գալու ամերիկացիներին: Ինչպես գտնում է Շաքարյանցը, այժմ պետք է ակնկալել, որ Վաշինգտոնը կփորձի վերադարձնել Անկարային «Կովկասյան պլատֆորմի» վերաբերյալ նախկին պատկերացումներին, որտեղ կայուն ու անվտանգ Կովկասում Իրանի համար տեղ նախատեսված չէր:



Քաղաքագետը գտնում է, որ եթե Թուրքիան ԱՄՆ-ի ճնշմամբ փորձի վերադառնալ «կովկասյան հնգյակի» անցյալ տարվա ձեւաչափին, պատասխանը կլինի ՌԴ-ի դիրքորոշման կարծրացումը, որն արդեն կպահանջի «Կովկասյան պլատֆորմում» ոչ միայն Իրանն ընդգրկել:



Ս.Շաքարյանցը գտնում է, որ հաշվի առնելով իրողությունների փոփոխությունը տարածաշրջանի քաղաքական ասպարեզում, Մոսկվան կարող է նախաձեռնել Հարավային Կովկասի երկու չճանաչված պետությունների` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ընդգրկումը պլատֆորմում: Իսկ եթե ազդեցության լծակները բավարար չլինեն, Մոսկվան ավելի հեռուն կգնա, առաջարկելով թուրքական նախաձեռնության շրջանակներում ընդգրկել նաեւ դե-ֆակտո անկախ ԼՂՀ-ն եւ, չի բացառվում նաեւ երկու ինքնավարությունները` Աջարիան ու Նախիջեւանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---