ՀԴԿ. Առաջնային խնդիրը պետք է լինի ԼՂՀ միջազգային ճանաչումը

PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. «Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ՀԴԿ-ն գլխավոր եւ առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը:



Այն պետք է դիտարկվի որպես պայման` հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետ-անքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների:



Մենք ելնում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, շնորհիվ ազգային-ազատագրական պայքարի, ամբողջ հայության պաշտպանությամբ, օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից - համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արձանագրել ինքնորոշման իր իրավունքի արդյունքը: Այն է` հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:



Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, եւ որը, վերջնականորեն բերել է փակուղի, ՀԴԿ-ն -ս մեկ անգամ հորդորում է եւ պահանջում ՀՀ իշխանություններից հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները - հանդես գալ նախաձեռնությամբ` տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն, իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար:



Հիմնահարցը միմիայն իրավական դաշտում քննարկել եւ լուծումներ տալու մասին շուրջ երկու տասնամյակի ընթացքում հնչած մեր պնդումներին, ՀՀ իշխանությունների փոխարեն, որքան էլ տարօրինակ է, արձագանքեց Ադրբեջանը: Նրա ղեկավարները, օգտվելով հայկական կողմի անհասկանալի պասիվ քարոզչությունից, միջազգային հնարավոր բոլոր ատյաններում ներկայացնում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու առաջարկությունները` հղում կատարելով միջազգային իրավունքի նորմերին: Մեր համոզմամբ Ադրբեջանի նման կեցվածքը լավագույն առիթ է համատեղ ստեղծել «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»: Ինչը, ամենից զատ, վերջ կդնի միջազգային բարձրադիր ատյաններում հիմնահարցի էությունը խեղաթյուրող բանաձ-երի ընդունմանը:



Ներկայացվող առաջարկը համահունչ է ԼՂՀ իշխանությունների բազմիցս արտահայտած հաստատ դիրքորոշմանը, ինչը եւս մեկ անգամ վերահաստատվել է ԼՂՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ:



Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքների» նկատմամբ: Այն է` ոչ մի կետով դրանք չեն արձագանքում Արցախի ժողովրդի եւ ամբողջ հայության շահերին:



Օգտագործելով ԼՂՀ շահերի պաշտպանության քաղաքական մեր հարուստ փորձը, մենք կգնանք համապատասխան քայլերի, որոնք կարգելակեն ԼՂՀ հիմնահարցի լուծման ցանկացած անարդարացի լուծում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---