Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստական խմբավորման 200 անդամների

PanARMENIAN.Net - Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Հիզբ ուտ -թահրիր ալ-իսլամի» իսլամիստական արգելված խմբավորման 200 անդամնեի: Ըստ թուրքական ոստիկանության հաղորդագրության, ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի միաժամանակ 23 քաղաքներում:



Թուրքական իրավապահ մարմինները բազմիցս են ձերբակալել «Իսլամական ազատագրման կուսակցության» խմբավորման անդամների, որի նպատակն է պանիսլամական պետության ստեղծումը, հաղորդում է Gazeta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---