Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Թեհրանում սգո արարողության մասնակիցներին

PanARMENIAN.Net - Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Թեհրանում սգո արարողության մասնակիցներին, որը նվիրված էր նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին:



Ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին փորձել է միանալ արարողությանը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրան դա անել, Մուսավին ստիպված է եղել նստել մեքենան եւ վերադառնալ:



Սգո արարուղության մասնակիցները շրջապատել են նախագահության նախկին թեկնածուի մեքենան եւ վանկարկել «Մուսավի, մենք սատարում ենք քեզ»:



Սգո արարողությունը տեղի էր ունենում 27-ամյա Նեդա Աղի Սոլթանի գերեզմանի մոտ, որը դարձել է Իրանի ընդդիմության պայքարի խորհրդանիշներից մեկը: Նախկինում իշխանությունները հրաժարվել էին թույլտվություն տալ սգո արարողությունը Թեհրանի մեջիթներից մեկում անցկացնելու համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---