ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Ստամբուլում նախատեսվում է անցկացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը: Ինչպես Տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի մամուլը, այս անգամ վեհաժողովը նվիրված է այդ կազմակերպության 10-ամյակին: Առաջիկա հանդիպման օրակարգն ընդունված է եղել Կիեւում դեռեւս անցյալ տարվա հունիսի 25-ին ` ՍՏՀ պետությունների արտաքին գործերի նախարարների Խորհրդի վեցերորդ նիստում: ՍՏՀ ստեղծման մասին հայտարարագիրը 1992թվականին

Ստամբուլում ստորագրել են Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Լեհաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Սլովակիան, Թունիսը, Իտալիան եւ Ավստրիան հանդես են գալիս որպես դիտորդներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---