ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարարն առաջարկում է վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջը

PanARMENIAN.Net - Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի նախագահ, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ գյուրջյանն առաջարկել է վերականգնել հայկական միջնադարյան մայրաքաղաքի` Անիի ավերակների մոտ գտնվող հին կամուրջը: ավերված կամուրջը գտնվում է Արաքս գետի երկու ափերին` մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը. «Մենք կարող ենք վերականգնել Արաքս գետի կամուրջը: Մենք կարող ենք միացնել երկու երկրներն այդ կամուրջի շնորհիվ եւ այն անվանել խաղաղության միջանցք»,- ասել է Գյուրջյանը:



Իսկ ներկայումս ավերված Անին վերականգնվում է որպես «Օսմանյան կայսրության միջնադարյան ճարտարապետության» հուշարձան: Ոչ մի հիշատակում այն մասին, որ անին եղել է Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքը, չկա: Ավելին, Անի մտնելիս կանգնեցված է «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---