ՀՀ ԱԳՆ. Նովրուզ Մամեդովը չի տիրապետում իրավիճակին Ղարաբաղի հարցում 6 օգոստոսի 2009 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ուղղակի չի տիրապետում իրավիճակին, ցանկալին իրականության տեղ մատուցելով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, նման կարծիքի են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների ոչ մի հանդիպման եւ հետեւապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության եւ բանակցային գործընթացի էության վերաբերյալ»,-ասել է Բալայանը:Նախօրեին Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |