Ադրբեջանին 5 շրջանները հանձնելուց հետո ԼՂՀ ճանաչումը անվերջ կձգձգվի11 օգոստոսի 2009 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի հինգ շրջանները, ղարաբաղյան հակամարտության մատրիցան է, որը ներկայացնում է Սպիտակ Տան դիրքորոշումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա նշել է, որ իրեն զգուշացնում են հինգ շրջանների վերադարձման կոնկրետ ժամկետները` հինգ տարվա ընթացքում, եւ ավելացրել, որ Հայաստանը պետք է պատասխան քայլ կատարի եւ որոշակի ժամկետ սահմանի Ղարաբաղի անկախության հարցի լուծման համար:«Եթե կողքից նայենք, ապա 5 շրջանները վերադարձնելու հարցն այնքան կարեւոր է երեւում, որ նրա համար որոշակի ժամկետ է նշանակվում, իսկ Ղարաբաղի անկախության հարցը կարող է անվերջ ձգձգվել»,- ասել է Վարդան Խաչատրյանը` նշելով, որ եթե հայկական կողմը Ադրբեջանին հանձնի 5 շրջանները, եւ այդուհանդերձ Ղարաբաղի անկախության հարցը չլուծված մնա, Հայաստանը հետագայում առավել մեծ դժվարությունների կբախվի, քան այսօր: Նա նաեւ տարօրինակ է համարել Հայաստանի իշխանությունների լռությունը, որոնք ոչ մի կերպ չարձագանքեցին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի կտրուկ հայտարարությանը: «Եթե դեռեւս ոչ մի համաձայնություն չկա, ինչու՞ պետք է նման կոշտ հայտարարություններ անել տարածքների վերադարձման մասին»,- հարցնում է Խաչատրյանը: Խաչատրյանը նաեւ նշել է, որ Հայաստանին խաղաղության պարտադրելու մասին պաշտոնական Բաքվի վերջին հայտարարություններից մեկն իր համար «անհեթեթության» թատրոն է: «Այդ Ռուսաստանը կարող էր Վրաստանին պատերազմի ժամանակ խաղաղության պարտադրել, իսկ թե ինչի կարող է պարտադրել Ադրբեջանը Հայաստանին եւ ինչի համար է արվել այդ հայտարարությունը, հայտնի չէ»,- ընդգծել է Վարդան Խաչատրյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |