Անդրեյ Արեշեւ. Թինա Քեյդենաուի նշանակումը բացասաբար կանդրադառնա ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ռուսաստանի վրա

PanARMENIAN.Net - Այն փաստը, որ ԱՄՆ-ը որոշել է Մեթյու Բրայզային փոխարինել հենց Կոսովոյում նախկին դեսպան Թինա Քեյդենաուով, արդեն ազդանշան է Ադրբեջանի համար, քանի որ այն հանգամանքը, որ նա եղել է Կոսովոյի անկախության «ճարտարապետներից» մեկը, շատ բանի մասին է ասում: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը : Նրա խոսքերով, եթե Քեյդենաուին նշանակեն ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ, «ապա դա, ամենայն հավանականությամբ, բացասաբար կանդրադառնա ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ռուսաստանի վրա, քանի ու ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է նրանց համար նոր, չափազանց բացասական դինամիկա ձեռք բերել»:



«Ստեփանակերտի համար դա վերջինիս շահերն Ադրբեջանի շահերին զոհաբերելու փորձ է, իսկ Մոսկվայի համար` Հյուսիսային Կովկասում քաղաքականացված էթնիկությանը երկրորդ շունչ հաղորդելու փորձ` «Կոսովոյի սցենարի» որոշ տարրերի կիրառմամբ», - ասել է ռուս փորձագետը, նշելով, որ այդ նույնը վերաբերում է նաեւ Իրանին:



«Անկախ Կոսովոյի հայտնվելու գործում գրեթե վճռորոշ դեր են խաղացել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ե էներգետիկ շահերը», - նշել է Անդրեյ Արեշեւը: Ընդ որում, ռուս փորձագետը մատնանշել է, որ Կովկասում գոյություն ունեցող իրողությունները, այդ թվում երեք դե-ֆակտո պետությունների գոյությունը, որոնցից երկուսը պաշտոնապես ճանաչվել են Ռուսաստանի կողմից, նախկինի պես քիչ հնարավորություններ չի ստեղծում տարբեր կարգի կոմբինացիաների կառուցման համար, որոնց վերջնական արդյունքը կլիներ տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարատեւ ռազմաքաղաքական ամրապնդումը:



«Դա հնարավոր է տարբեր մեթոդներով. ես ոչինչ չէի բացառի, նույնիսկ այն կոմբինացիները, որոնց մեջ կփորձեն ներգրավել Ռուսաստանի կողմից ճանաչված նոր կովկասյան պետությունների ընտրախավերի որոշակի մասերը», - ասել է Անդրեյ Արեշեւը, ավելացնելով, որ հենց դրանով էլ կզբաղվի տիկին Քեյդենաուն, եթե նրա նշանակումը տեղի ունենա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---