Հայկ Դեմոյանը չի բացառում, որ սահմանը Թուրքիայի հետ կարող է բացվել մինչե- տարեվերջ 8 սեպտեմբերի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանի աստիճանական բացումը շահավետ է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ես չեմ բացառում, որ սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ: Կան տարբեր սցենարներ դրա համար: Օրինակ, բացվում է միայն ավոտմոբիլային ճանապարհը, եթե խնդիրներ լինեն երկաթուղու վերականգնման հետ, կամ բացվում է եւ երկաթուղին, եւ ավոտմոբիլային ճանապարհը, սակայն շաբաթը մեկ անգամ: Հայկական կողմի համար շահավետ կլինի, որ սահմանը դանդաղ բացվի»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը` հավելելով, որ դա հնարավորություն կտա որոշակի հաշվարկներ անել ու հասկանալ, թե ինչ ապրանքներ են ներմուծվում եւ արտահանվում եւ ինչ առավելություններ դա կարող է տալ Հայաստանին: Միեւնույն ժամանակ Հայկ Դեմոյանը նշել է, որ սահմանի բացման դեպքում, պետք է ուշադրություն դարձնել ՀՀ սահմանամերձ գյուղերին եւ այնտեղ ակտիվացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Մեզ համար շահավետ կլիներ, եթե բացվեր Մարգարայի սահմանակետը, քանի որ այն մոտ է մայրաքաղաքին«.-ասել է Դեմոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |