Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը հարված կհասցնի Վրաստանի տնտեսությանը

PanARMENIAN.Net - Աշունը Վրաստանի համար սկսվեց իրադարձությունների շղթայից, որոնք լրջորեն կբարդացնեն երկրի կյանքը: Առաջին հերթին նրան կընկճի Հայաստանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` հայ-թուրքական սահմանի բացումը: Արդյունքում Թբիլիսին կկորցնի առանցքային խաղացողի իր դերը էներգամիջոցների եւ բեռնատար հոսքերի տարանցման «Արեւելք-Արեւմուտք» երթուղում:



Վրաց փորձագետները նույնիսկ մոտավորապես չեն կարող գնահատել տնտեսական վնասը երկրի համար, սակայն կանխատեսում են մեծ կորուստներ: Թուրքական գործարարները, ընդհակառակն, ակնկալում են իրենց եկամուտների հաստատուն աճ` փոխադրամիջոցների ծախսերի եւ Եվրոպայի ու Կովկասի միջեւ բեռնափոխադրման ժամանակի կրճատման հաշվին` ելք ապահովելով դեպի Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ: Ներկայումս բեռնարկղերը Միջերկրական ծովով տեղափոխվում են Սեւ ծովի վրացական նավահանգիստներ եւ արդեն այնտեղից վերաուղղորդվում են նշանակման երկրներ: Այսպիսի շրջանցիկ երթուղին Վրաստանի տարածքով զբաղեցնում է 10-12 օր: Սահմանի բացումը թույլ կտա տեղափոխել դրանք Հայաստանի տարածքով ընդամենը 4 ժամում, ինչը շատ կէժանացնի փոխադրումները: Սա ցավոտ հարված կհասցնի Վրաստանի տնտեսությանը: Միաժամանակ դա կխթանի Հայաստանի տնտեսությունը եւ կքչացնի նրա կախվածությունը Թբիլիսիի քմահաճույքներից:



Սեպտեմբերի 4-ը Վրաստանր համար դարձավ «սեւ կիրակի»: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն աշխատանքային այցով ժամանեց Երեւան: Նրա առաքելությունը դիվանագիտորեն նշված է որպես «հայ-վրացական հարաբերությունների ընթացիկ հարցերի քննարկում»: Ավելին`նախագահ Սարգսյանը առաջարկել է Թբիլիսիին հայոց լեզվին տալ տարածաշրջանային կարգավիճակ, նաեւ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու իրավաբանական գրանցումը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Վրաստանում հայկական պատմական հուշարձանների պահպանման վերաբերյալ: Նախագահի հայտարարության սրությունը ընդգծեց այն, որ հայ-վրացական հարաբերություններում պաշտոնական մակարդակի վրա, առաջին անգամ հնչեցին այսպիսի պահանջներ եւ փաստորեն կրկնեցին Ջավախքի առաջնորդների պահանջները:



Թբիլիսիի արձագանքը սուր եւ նյարդային էր: Վրաստանի վերաինտեգրման փոխնախարար Թեմուր Յակոբաշվիլին շատ նյարդային եւ դժգոհ ձեւով հայտարարեց. «Թող Հայաստանը զարգացնի հայոց լեզուն իր մոտ , եւ մենք շատ ուրախ ենք, որ հայերենը Հայաստանի միակ պետական լեզուն է»: Սակայն խոսքը այստեղ հայոց լեզվի տարածաշրջանային եւ ոչ թե, որպես պետական լեզվի կարգավիճակ ստանալու մասին էր: Եւ հետո Յակոբաշվիլին արտահայտեց շատ կասկածելի միտք. «Վրաստանը ժողովրդավարական երկիր է, այստեղ պաշտպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում նաեւ հայերի»: Միջազգային կազմակերպությունները շատ անգամ ուշադրություն են դարձրել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անբավարար վիճակի վրա, հանձնարարել են Թբիլիսիին հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներին տալ տարածաշրջանային կարգավիճակ

Սամցխե-Ջավախեթիում եւ Քվեմո-Քարթլիում, հաղորդում է «Ռոսբալտ» ԼԳ :
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---