Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա` Հայաստանում Ռուսական խոսքի օրերի բացումը 9 սեպտեմբերի 2009 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա ամենամյա Ռուսական խոսքի օրերը Հայաստանում միջոցառման բացումը, նվիրված ԱՊՀ-ի Երիտասարդության տարվան: Ծաղկեպսակներ կդրվեն գեներալ Իվան Պասկեւիչի եւ մեծ ռուս գրող` Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձաններին:Դրանից հետո կկայանա հանդիպում ռուսական պատվիրակության եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին կդրվեն ծաղկեպսակներ: Սեպտեմբերի 9-ի երեկոյան Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ռուսական խոսքի օրերի հանդիսավոր բացումը` Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ` Վլադիմիր Սպեցիվցեվի ղեկավարությամբ: Օրերի շրջանակներում հանդիպումներ կանցնեն ռուսական խոսքի վարպետների եւ ուսանողների, աշակերտների, ուսուցիչների հետ, նախատեսված է այցելություն Հայաստանում տեղակայված 102 ռուսական ռազմակայան: Միջոցառումները կանցնեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում: Սեպտեմբերի 13 ռուս գրողների պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ: Օրերի շրջանակներում ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II հետ: Ռուսական խոսքի օրերը կավարտվեն սեպտեմբերի 15-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Ավանեսյան. Ոստիկանությունը գործել է իրավաչափ, 8 տուժած դեռ հիվանդանոցում է Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել Ադրբեջանի տարածած բոլոր հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին |