Պատմության թանգարանին եւ Հայաստանի ազգային արխիվին Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեության մասին փաստաթղթեր են փոխանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը Հայաստանի ազգային հերոսներ Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի գործունեության հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի կրկնօրինակներ է հանձնել Հայաստանի Ազգային արխիվին եւ Պատմության թանգարանին: Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ Բուլղարիայի Ազգային արխիվում եւ Վելիկո - Տիռնովում գտնվող կենտրոնական ռազմա - պատմական արխիվում սկսվել են փաստաթղթերի որոնում, որոնք կապված են հայ նշանավոր գործիչների այդ երկրում ծավալած գործունեության հետ:



«Նման փաստաթղթերը հանդիսանում են ազգի հիշողությունը եւ մենք Բուլղարիայի բոլոր օրենքներին համաձայն Հայաստանին ենք փոխանցել այդ բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները: Ուզում եմ հատուկ ընդգծել այդ գործում Հայաստանի մշակույթի նախարարության կողմից մեզ ցուցաբերած մեծ աջակցությունը », - հայտարարեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանը:



Իր հերթին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասերյանը շնորհակալություն հայտնեց բուլղարական կողմին կատարված աշխատանքի համար եւ հայտարարեց, որ երկու երկրների արխիվներում նոր փաստաթղթերի որոնման ուղղությամբ համագործակցությունը շարունակվելու է: «Նախատեսվում է, որ 2010թ.-ը Բուլղարիայում հայտարարվելու է Հայաստանի տարի, որի շրջանակներում բուլղարական քաղաքներում ցուցադրվելու են «Մատենադարան» ձեռագրերի ինստիտուտի նյութերը, որոնք վերաբերում են պրոտոբուլղարներին», - հաղորդեց Սերգեյ Մանասերյանը:



Կրկնօրինակների հանձման արարողությունից հետո Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ Ազգային արխիվին փոխանցված փաստաթղթերը հիմնականում ներկայացնում են 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմի տարիների Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեությունը: Ամատունի Վիրաբյանը նշեց , որ հայկական կոմին հետաքրքրում են նաեւ բուլղարական արխիվներում պահվող Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---