Վրաց քաղաքական գործիչները վրդովված են ՄԱԿ-ում քվեարկության արդյունքներով10 սեպտեմբերի 2009 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Հավանաբար, որոշ վրաց քաղաքական գործիչներ ու փորձագետներ մոռացել են 2008թ. մարտի 14-ի քվեարկությունը, երբ «ռազմավարական գործընկեր» Վրաստանը կողմ քվեարկեց ադրբեջանական զրպարտիչ բանաձեւին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել քաղաքական մեկնաբան, Analitika.at.ua-ի ղեկավար Մարատ Հակոբյանը` մեկնաբանելով վրաց քաղաքական գործիչների վրդովմունքը ՄԱԿ-ում երեկվա քվեարկության վերաբերյալ: Թեեւ ՎՈՒԱՄ երկրների համար սա նորություն չէ, սկզբից փոս են փորում, հետո, այնտեղ ընկնելով, զարմանում են, թե ինչու: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Վրաստանի նախաձեռնությամբ հավանություն է տվել «Աբխազիայից (Վրաստան) եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից (Վրաստան) ներքին տեղահանվածների ու փախստականների մասին» բանաձեւին: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ: 2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունեց Ադրբեջանի առաջարկած «Լեռնային Ղարաբաղին մերձակա գրավյալ տարածքների մասին» բանաձեւը, որին կողմ քվեարկեց նաեւ Վրաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |