ՀՀ ԱԺ. Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է փոխհամաձայնեցված գործեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգայինժողովի եվրոպական ինտեգրմանհարցերիմշտական հանձնաժողովի նախագահՆաիրաԶոհրաբյանը հանդիպեց ԼՂՀարտաքինգործերինախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Հանդիպման հիմնական թեմանղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ ուղղությամբ կատարելիք աշխատանքը:



Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է համատեղել ուժերը եւ միջազգային կառույցներում հանդես գալ փոխհամաձայնեցված դիրքորոշումներով: Պետք է կարողանալ միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ փաստարկել միջազգայն նորմերին համապատասխան նրա ժողովրդի` իր պատմական հողի վրա ապրելու արդարացի իրավունքը: Այդ քայլերը պետք է լինեն ոչ թե իրավիճակային, այլ նպատակասլաց ու հետեւողական, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---