Բաքուն Անկարային մեղադրում է Ադրբեջանի օրենքների խախտման մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Արտգործնախարարությունը թուրքական NTV ալիքի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի առիթով բողոքի նոտա է ուղարկել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանություն: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը:



«Նոտահում մատնանշվում է, որ որոշ ժամանակ առաջ թուրքական NTV ալիքի լրագրողները այցելել են «օկուպացված» Լեռնային Ղարաբաղի տարածք` հավատարմագիր ստանալով Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունից, ինչը վրդովմունք է առաջ բերում ադրբեջական կողմից»,- հայտնել է Պոլուխովը:



Նրա խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ անհանգստացած է այդ փաստով եւ բողոք է արտահայտում, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:



«Ադրբեջանի ԱԳՆ թուրք լրագրողների այցը գնահատում է, որպես Ադրբեջանի օրենսդրության խախտում եւ Թուրքիայի ԱԳՆ-ից պահանջում է լիկվիդացնել ԼՂՀ-ում լրագրողների ստացած հավատարմագրերը եւ այդ առիթով համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---