ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային հայ-թուրքական բանակցություններին միջնորդելու համար

PanARMENIAN.Net - Նյու-Յորք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանըհանդիպումներ ունեցավՌուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի եւ Իրանի արտգործնախարարների հետ:



Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ջերմ եւ անմիջական հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:



Էդվարդ ՆալբանդյանըՍերգեյ Լավրովին տեղեկացրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին:



Շվեյցարիայի արտաքինգործերիդաշնային դեպարտամենտի ղեկավար ՄիշլինԿալմի-Ռեյի հետբանակցությունների ընթացքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման հարցերին` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ Երեւանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր շվեյցարացի գործընկերոջը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---