ՀՀ ղեկավարի այցը Թուրքիա նշանավորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլի ավարտը15 հոկտեմբերի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի այցը Թուրքիա ավարտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջին փուլը: Առաջին փուլը նշանավորվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրմամբ: Երկրորդ փուլում արդեն սպասվում է Արձանագրությունների վավերացումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Երկրորդ փուլը նույնքան դժվար է լինելու, որքան եւ առաջինը: Բայց թե որքան կտեւի այն, դժվար է ասել»,- ընդգծել է թուրքագետը` ավելացնելով, որ հայկական դիվանագիտությունը պետք է շատ զգոն լինի այդ փուլում:Խոսելով Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան այդ քայլին գնաց` ելնելով մի քանի հանգամանքներից: «Առաջինը` Անկարան ցանկանում է դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջխաղացումը: Երկրորդը` Եվրամիության անդամ դառնալու` Թուրքիայի ռազմավարական ձգտումը: Հայաստանի հետ փակ սահմանի պայմաններում Անկարային չի հաջողվի դառնալ ԵՄ անդամ: Եւ երրորդը` Թուրքիան փորձում է նոր կերպարով ներկայացնել իրեն տարածաշրջանում` դառնալով էներգոռեսուրսների փոխադրման կարեւոր կենտրոն»,- ընդգծել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |