Կովկասը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն

PanARMENIAN.Net - «Շատ կարեւոր է, որպեսզի ողջ Կովկասը համագործակցության գոտի դառնա»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, բոլորն էլ ջանք են գործադրում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում «հետդարձի ճանապարհ» չլինի: Նա նաեւ նկատել է, որ վերջին 2 տարիների ընթացքում երկրների միջեւ հարաբերություններում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել:



Թուրքիայի նախագահը մեկնաբանել է նաեւ տարածաշրջանում առկա խնդիրները` հայտարարելով, որ «Կովկասը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն»:



Գյուլն առանձին անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը բարձր մակարդակում է գտնվում, եւ որ իրադրությունն արդեն այն չէ, ինչ երկու տարի առաջ, հաղորդում է World Bulletin-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---