Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթ26 հոկտեմբերի 2009 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահի միջեւ Քուվեյթի ԱԳՆ-ում կայացած հանդիպմամբ մեկնարկեց հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը:Կողմերը քննարկեցին առաջիկայում Քուվեյթի Պետություն Հայաստանի նախագահի կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, ստորագրվելիք փաստաթղթերի կատարման ընթացքն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով երկուստեք կարեւորվեց տնտեսական բնույթի համաձայնագրերի ստորագրումը:Արման Կիրակոսյանըներկայացրեց Հայաստանի քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ու արցախյան հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, նաեւ` տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Քուվեյթյան կողմը բարձր գնահատեց հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը: ՔուվեյթիԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ հարեւան երկրների, մասնավորապես` Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության խնդիրներին, լուսաբանեց Քուվեյթի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու Ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում վարվող քաղաքականությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |