Բեռնար Ֆասյե. ԵԱՀԿ ՄԽ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այցելի Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Մենք մտադիր ենք այցելել Երեւան եւ Բաքու: Քանի որ այդ այցը շատ կարճատեւ է լինելու, չեմ կարող ասել, արդյոք մենք կայցելենք Լեռնային Ղարաբաղ, թե ոչ»,- ասել է ֆրանսիացի միջնորդը` ավելացնելով, որ հնարավորության դեպքում ՄԽ համանախագահներն ամեն ինչ կանեն, որպեսզի այցի շրջանակներում մեկնեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:



Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում տեղի ունենալ դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում, Բեռնար Ֆասյեն ասել է, որ ռուս միջնորդ Յուրի Մերզլյակովի խոսքերից բացի ուրիշ ոչինչ չի կարող ավելացնել:



«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Աթենքում, կարծում եմ, անխուսափելի է»,- ավելի վաղ հայտնել էր Յուրի Մերզլյակովը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---