Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Մյունխենում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի) հրավերով նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` այս տարի թվով վեցերորդ հանդիպումը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



«Այդ հակամարտության արդար, երկարատեւ ու խաղաղ լուծման հիմնական սկզբունքները 2007թ. նոյեմբերին Մադրիդում կողմերին ներկայացրեցին Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Այս տարի Ակվիլայում կայացած G8 գագաթաժողովում համանախագահ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն կատարեցին, որում ասվում է, որ բանակցությունների սեղանին մնում են Մադրիդյան սկզբունքները, եւ կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտել դրանց համաձայնեցման գործընթացը: Դրանք այն սկզբունքներն են, որոնք միջնորդները փորձում են համաձայնեցնել կողմերի հետ»,- ընդգծվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---