ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Shimizu (Շիմիզու) կորպորացիայի ղեկավարների հետ27 նոյեմբերի 2009 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Shimizu (Շիմիզու) կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ կորպորացիայի ղեկավարության հետ: Հանդիպմանը քննարկվեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ: Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ: Անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը: Նոյեմբերի 27-ին ավարտելով այցելությունը Ճապոնիա` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան, հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |