ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց ԷստոնիայիԱԳ նախարարՈւրմաս Պաետի հետ:Հանդիպմանը երկուստեք գոհունակությունհայտնվեց պարբերական շփումներիկապակցությամբ` արձանագրելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ նախանշելու հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլերը:



Ուրմաս ՊաետնԷդվարդ Նալբանդյանին վերահաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Էստոնիայիկառավարությանղեկավար ԱնդրուսԱնսիպի Տալինայցելելու հրավերը:Հայաստանի արտգործնախարարն իր էստոնացի գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները` նոյեմբերի 22-ի Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարարները քննարկեցին նաեւ դիվանագիտական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---