Սլովակիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ: Նախարարները, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը, քննարկեցին բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի ակտիվացման եւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները:Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ: Սլովակիայի արտգործնախարարը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը եւ իր երկրի աջակցությունը հայտնեց այդ գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |